ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳ ԼԻԶԻՆԳ ԵՎ ԱՈՒԹՍՈՐՈՍԻՆԳ
Մշտական և ժամանակավոր անձնակազմի վարձակալություն
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻԶԻՆԳ

Աշխատակիցների լիզինգը Renta Outstaffing-ում թույլ է տալիս զգալի կրճատել ընկերության ծախսերն ու խնայել հարկերի վրա: Դա ձեռքի տակ մշտապես աշխատակիցների անհրաժեշտ քանակություն ունենալու հնարավորություն է: Renta Outstaffing-ն առաջարկում է լիզինգի շահեկան պայմաններ:
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՎՐԱ ԾԱԽՍԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ՝ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՇԱՀԵԿԱՆ Է

Աշխատակիցների լիզինգը Renta Outstaffing-ում:
«Աշխատակիցների լիզինգը » ծառայության սկզբունքը շատ պարզ է. Ձեզ պետք է ժամանակավոր աշխատակազմ, Renta Outstaffing-ն այն կտրամադրի: Այսպիսով, դուք վարձակալում եք աշխատակիցների: Դրանով իսկ ինքներդ ձեզ ձերբազատում եք մի շարք հոգսերից: Բոլոր այդ ժամանակավոր աշխատակիցները գտնվում են փրովայդեր-ընկերության՝ Renta Outstaffing-ի «բալանսում»: Եթե ցանկանում եք նրանցից որևէ մեկին հաստիքով վերցնել, ապա ուղղակի նրան «գնում եք»:
Գործնականում ցանկացած մասնագետի կարելի է վարձակալել. Պետք է միայն զանգահարել Renta Outstaffing
Աշխատակազմի լիզինգ. Մեր հնարավորությունները
Ներկա դրությամբ Renta Outstaffing-ում աշխատակազմի լիզինգը՝ 17 մասնագիտություններ ներկայացնող, 2000 պոտենցիալ աշխատակիցների բազա է: Այդ բազան մշտապես թարմացվում և ընդլայնվում է: Մասնագիտությունների ամբողջական ցանկի հետ կարելի է ծանոթանալ:
Renta Outstaffing-ն իր վրա է վերցնում հետևյալ ֆունկցիաների կատարումը.
-
Ընտրում ենք պահանջվող մասնագիտությունների աշխատակիցների՝ պահանջվող քանակությամբ
-
Ստուգում ենք աշխատակազմի պրոֆեսիոնալ պիտանիությունն ու որակավորման մակարդակը
-
Հաշվառում ենք աշխատակազմին մեր հաստիքացուցակում և ձևակերպում ենք նրա հետ աշխատանքային հարաբերություններ
-
Իրականացնում ենք լիակատար կադրային գործառնություն
-
Հաշվարկում և վճարում ենք աշխատավարձը և պարգևավճարները
-
Հաշվարկում և պահում ենք աշխատավարձից հարկային պահումները
-
Ձևակերպում ենք արձակուրդներն ու հիվանդության թերթիկները
-
Համագործակցում ենք պետական մարմինների հետ աշխատանքի տեղավորման հարցերով:
Այս 8 կետերը այն է, ինչից մենք ձեզ լիովին ազատում ենք:
Renta Outstaffing-ը տրամադրում է նաև այլ լրացուցիչ ծառայություններ, կապված աշխատակազմի վարձակալման հետ, այդ թվում՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության հետ կապված քոնսալթինգ: Պատրաստ ենք պատասխանել ձեր բոլոր լրացուցիչ հարցերին՝ աշխատակազմի լիզինգին վերաբերող խորհրդատվությունների ընթացքում:
Աշխատանքային անձնակազմի լիզինգ. Ձեր օգուտները
Renta Outstaffing-ի աշխատանքային անձնակազմի լիզինգ տրամադրելու ծառայությունները իրենից ներկայացնում է մի շարք ակնհայտ առավելություններ: Ահա դրանցից միայն հիմնականները.
1. Նվազագույն ռիսկ անձնակազմն ընտրելիս. Ոչ՛ հարցազրույցը, ոչ էլ փորձաշրջանը ոչինչ չեն երաշխավորում: Փոխարենը լիզինգը թույլ է տալիս լիովին խուսափել ոչ իրազեկ կամ անբարեխիղճ աշխատակից աշխատանքի ընդունելու ռիսկից:
2. Հեռացում առանց կորուստների ու վնասի: Կորուստները՝ աշխատավարձն ու հնարավոր փոխհատուցումներն են՝ ձեր սպասումները չարդարացրած աշխատակցին: Իսկ վնասը կարող է հասցվել ընկերության իմիջին: Լիզինգի դեպքում անհամապատասխան աշխատակցի հեռացումը ձեր վրա ոչ մի պարտավորություն չի դնում ըստ սոցիալական երաշխիքների: Դուք ընդհանրապես այդտեղ չկաք, և չեք մասնակցում այդ գործընթացին:
3. Հաստիքացուցակի կրճատում առանց փոխհատուցման վճարման և դատական քաշքշուկների: Եթե պահանջվում է կրճատել հաստիքացուցակը, ապա այն ուղղակի կրճատվում է: Գործատուն հայտնվում է մի իրավիճակում, երբ ինքը որևէ պարտավորություն չի կրում աշխատակազմի կրճատման հետևանքով հեռացվածի հանդեպ:
4. Մարդկային ռեսուրսների բաժին պահելու, կադրային գործառնությունների, հաշվապահության, հաշվետվություն վարելու վրա արված խնայողություններ: Բոլոր այտ խնդիրները ամբողջությամբ իր վրա է վերցնում Renta Outstaffing-ը: Խնայողության գումարը կարող եք հաշվել միայն դուք ինքներդ: Ցանկացած դեպքում այն կստացվի բավակն զգալի:
5. Խնայողություն հարկերի վրա: Կարող ենք ձեզ առաջարկել հարկման պարզեցված համակարգ:
6. Աշխատակազմի վարձակալում «այստեղ և այժմ» սկզբունքով, այսինքն՝առանց որոնման ու հարցազրույցների վրա ժամանակ, ուժեր և այլ ռեսուրսներ կորցնելու: Բոլոր այդ հարցերը լիովին իր վրա է վերցնում Renta Outstaffing-ը:
7. Առանց հարցազրույց և փորձաշրջանի հիանալի մասնագետ գտնելու հնարավորություն: Դուք եք որոշում, թե Ձեզ ինչ մասնագետ է առավել համապատասխանում, ոչ թե նրա պատմություններով ու ռեզյումեներով, այլ՝ աշխատանքային արդյունքներով: Դա որակյալ կադրեր վարձակալելու ամենահուսալի միջոցն է:
8. Աշխատանք առանց դադարների: Եթե աշխատողներից որևէ մեկը հեռացվել է կամ հիվանդացել, ապա նրան բառացիորեն անմիջապես կգտնվի համապատասխան փոխարինում:
9. Որևիցե տեսակի աշխատանքային կոնֆլիկտների ռիսկի լիակատար բացակայություն: Դուք ուղղակի դրանցում չեք մասնակցում: Բոլոր վեճերն ու դրանց լուծումները՝ Renta Outstaffing-ի պատասխանատվության գոտում են:
10. Խնայողություն հենց՛ լիզինգի հաշվին: Տրամադրված աշխատակազմի վարձակալման վճարը կատարվում է ըստ դրա անհրաժեշտության փաստի: Որքան ավելի մեծ աշխատակազմ է ներգրավված եղել և որքան ավելի երկար է եղել ժամկետը, այնքան ավելի ցածր է մեկ աշխատակցի արժեքը:
Ինչպես ենք մենք աշխատում
Մեր համագործակցության ալգորիթմը պարզ է.
1. Դուք թողնում եք հայց, իսկ մենք ընտրում ենք աշխատակազմին ըստ ձեր պահանջների:
2. Դուք կնքում եք մեզ հետ պայմանագիր, մենք փոխանցում ենք ընտրված աշխատակազմը ձեր լիակատար տնօրինության ներքո:
3. Ձեր մոտ առաջանում են լրացուցիչ պահանջներ աշխատակազմի վերաբերյալ, հարցեր, ցանկություններ, մենք դրանք բոլորը լիովին կբավարարենք:
Renta Outstaffing-ն աշխատում է ՀՀ օրենսդրությանը լիովին համապատասխան:
Renta Outstaffing-ի հետ համագործակցության առավելությունները
-
Փորձը. Աշխատանք աշխատակազմի շուկայում սկսած 2014 թվականից
-
Հնարավորությունները. 2000աշխատակցից բաղկացած լայն բազա
-
Որակը. աշխատակիցներին ընտրելու բարձր չափորոշիչները (նրանց ծառայողական ցուցակի, նախկին աշխատատեղերից արձագանքների լիակատար ստուգում)
-
Օպերատիվությունը. Առաջ քաշված խնդիրների լուծում առավելագույն սեղմ ժամկետում, գումարած «թեժ գիծ» հաճախորդների համար
-
Հարմարավետությունը. Համագործակցության առավելագույնս պարզ սխեմա
-
Անհատականությունը. Անհատական մենեջեր յուրաքանչյուր հաճախորդի համար
-
Հուսալիությունը. Օրենսդրության հետ լիովին համապատասխանեցված աշխատանք
-
Օգուտները. Գնագոյացման հանդեպ ճկուն մոտեցում և բոնուսների առկայություն մշտական հաճախորդների համար:
Մեր հաճախորդների արձագանքները հանդիսանում են այն բանի ապացույցը, որ Renta Outstaffing-ի հետ համագործակցությունը կրումէ փոխշահավետ բնույթ:
Ձեզ հետաքրքրու՞մ է վարձակալմամբ ժամանակավոր աշխատակազմ: Զանգահարեք 077 804 815 հեռախոսահամարով:
Renta Outstaffing-ը դարձել է հաջող լուծում այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են վարձակալմամբ ժամանակավոր աշխատակազմ տրամադրելու հարցում: Դուք կարող եք ինքներդ դրանում համոզվել: Զանգահարեք մեզ, մենք կքննարկենք համագործակցության բոլոր տարբերակները և կպատասխանենք ցանկացած լրացուցիչ հարցի:
Renta Outstaffing-ը միշտ կանի շահեկան առաջարկություն: Չէ ՞ որ ձեզ բիզնեսին հաջողություն բերելը մեր աշխատանքի հիմնական նպատակն է: